Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար. Ռազմիկ Ամյան
«Այստեղ եմ՝ Սամվել Կարապետյանի կողքին կանգնելու համար»,- լրագրողներին ասաց երգիչ Ռազմիկ Ամյանը, ով ևս միացել է ՔԿ-ի դիմաց հավաքված անձանց՝ ի պաշտպանություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։
«Ուզում ենք մի վայրկյան շուտ նրան ազատության մեջ տեսնել և համաձայն եմ նրա ասած ամեն մի տառի հետ»,- ասաց Ամյանը:
Դիտարկմանը՝ Ս.Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման մեջ են մեղադրում, Ամյանն ասաց. «Տասնամյակներ շարունակ նա հայ ժողովրդի կողքին է եղել, դրա մասին չե՞նք ուզում խոսել»։
Ամյանը նշեց, որ ինքը կիսում է Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու մասին։
«Եթե ես համաձայն եմ պարոն Կարապետյանի մոտեցմանը, այդ ամենն ասում է։ Ես միայն իրեն եմ լսում»,- ասաց Ամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում եկեղեցու դեմ արշավին։