Մյուս բոլոր ներդրողներն էլ կհասկանան, որ քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին. Տարոն Սիմոնյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին
Քաղաքական
22:31 18/06/2025
Հայաստան

Մյուս բոլոր ներդրողներն էլ կհասկանան, որ քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին. Տարոն Սիմոնյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին

«Այն տեղեկությունը, որը բաց կա, այնտեղ հանցակազմ չկա, ակնհայտ է, որ գործընթացը քաղաքական է»,-դատարանի դիմաց հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, որի հիման վրա քրեկան վարույթ է հարուցվել;

 Նրա խոսքով՝ փաստաբանները արդեն նշել են, որ որևէ հիմք չկա և հույս ունենք, որ կլինի այնպիսի որոշում, որը կհամապատասխանի օրենքին։

Պատասխանելով «Հայաստանի  էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն ասաց. «Ուղղակիորեն հետապնդում է սկսել և իրավական գործընթացն օգտագործում է այդ հետապնդման համար։ Եթե բիզնեսին է հայացքն ուղղել, ապա պետք է հասկանա, որ ներդրումային միջավայրը Հայաստանում չափազանց խոցելի է և եթե հերթական ներդրումներով կայացած կազմակերպությունն է թիրախավորել, մյուս բոլոր ներդրողներն էլ կհասկանան, որ քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին»։

Նար խոսքով՝ եթե ներդրումն են թիրախավորում, ապա այն լուրջ հարված կհասցնի երկիր ներդրումների գործընթացին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մյուս բոլոր ներդրողներն էլ կհասկանան, որ քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ կարող է մոտենալ նաև իրենց բիզնեսներին. Տարոն Սիմոնյանը՝ ՀԷՑ-ի ազգայնացման մասին