ՈՒՂԻՂ. Ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ բազմաթիվ մարդիկ են հավաքվել դատարանի դիմաց
Քաղաքական
15:20 18/06/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ բազմաթիվ մարդիկ են հավաքվել դատարանի դիմաց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Դատարանի դիմացբազմաթիվ ոստիկաններ են բերվել։

Այսօր հայտնի դարձավ, որ Ս. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսել են Նիկոլ Փաշինյանի միջամտությամբ, այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանն իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։

Նույն հայտարարության մեջ նա նաև նշել էր. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։

Ահա սա են համարում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Ի աջակցություն Սամվել Կարապետյանի՝ բազմաթիվ մարդիկ են հավաքվել դատարանի դիմաց