Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Չեմ կարող ասել, ինչ նպատակով են կոտրել մեքենայից ապակին, հայելիները։ Մեջը եղելէ հեռախոս, հեռախոսը տեղում է»,-դեպքի վայր ժամանած ոստիկանին հայտնեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ նախկինում իր մեքենաներից եղել են գողության դեպքեր, բայց այս անգամ չգիտի, թե որն է եղել նպատակը։
Նա նշեց, գաղափար չունի, թե ինչքան վնաս են պատճառելիրեն։
Պատգամավորը մանրամասնեց, մեքնենա իրենց շենքի բակում կայանել է գիշերը մոտ ժամը 2-ին։ առավոտյան հայտնաբերել է տեղի ունեցածը։
«Մի քանի ամիս առաջ իմ մյուս մեքենան էին կոտրել, փորձել հրդեհել։ Դրանից առաջ էլ մեքենայից գողության դեպքեր եղել են։ Այսօրվա դեպքի հետ կապված միտում եմ տեսնում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը․
Նա նշեց, որ նախնական գնահատական չի ուզում տալ, բայց այս ու նախկին դեպքերը թույլ են տալիս ինձ ասել, որ կապված են իմ քաղաքական գործունեության հետ։
«Եթե նախորդ դեպքը չի բացահատվում, մինչև հիմա չկան հայտնաբերված մեղավորներ, համոզված եմ, որ այս դեպքի հետ էլ կապված մեղավորները չեն պատժվելու, բայց ես այսպես չեմ թողնելու, մեղավորները պետք է պատժվեն, եթե իրենք չեն զբաղվում, մենք ենք զբաղվելու։ Այստեղ բազմաթիվ տեսախցիկներ կան, եթե ուզենան գտնել, կգտնեն, եթե չեն ուզում, հազար ու մի պատճառ կգտնեն։ Սա ի՞նչ բեսպրիդել է, ի՞նչ են ուզում սրանով ասել, ո՞ւր է ոստիկանությունը։ Գիշերը ես դատարանի դիմաց էի՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, այնտեղ էին բազմաթիվ ոստիկաններ։ Ես չգիտեմ՝ իրավապահները ինչո՞վ են զբաղված, ում անկողինն է մտել, դուրս չի գալիս, ով ում հետ է քնում, ում հետ է վեր կենում, դեպքեր կան, որ չեն բացահայտվում, և դա բերում է նոր հանցագործությունների»,-ընդգծեց Դանիելյանը։