Զախարովա. Մեծ հարց է, թե արդյոք Հայաստանին ընդհանրապես սպասում են Եվրամիությունում:
Քաղաքական
17:10 19/06/2025
Աշխարհ

Զախարովա. Մեծ հարց է, թե արդյոք Հայաստանին ընդհանրապես սպասում են Եվրամիությունում:

«Այստեղ չես կարող ժխտել ռեալիզմը, այն իսկապես բավականին բարդ է»,-հունիսի 19-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության Երևանից հնչող հնարավորության մասին հայտարարություններին։

«Հայաստանի պոտենցիալ անդամակցությունը Եվրամիությանն իսկապես անհամատեղելի է հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հետ, դա բազմիցս հնչել է ռուսական կողմից՝ կոնկրետ փաստարկներով։

Ակնհայտ է, որ անհերքելի և իրական առավելությունները, որ բերում է եվրասիական ինտեգրացիան Երևանին և հայ ժողովրդին, անհամեմատելի են Բրյուսելի դատարկ ոչնչով չհիմնավորվող խոստումների հետ»,- ասաց Զախարովան և հավելեց.

«Սա փաստ է, քանի որ եվրասիական ինտեգրացիայի առավելությունները կոնկրետ են՝ թվերով և փաստերով են բերված, իսկ թե ում և ինչպես է խաբում Բրյուսելը, կարծում եմ, նույնպես հայտնի է»։

Շարունակելով միտքը՝ Զախարովան հայտարարեց. ««Ավելին, այս փուլում մենք նույնիսկ չենք խոսում թեկնածուի կարգավիճակի մասին, իսկ անդամակցությունը կարող է տևել նույնիսկ մեկ տասնամյակ։

Մեծ հարց է՝ Հայաստանին ընդհանրապես սպասո՞ւմ են Եվրամիությունում, արդյո՞ք այն այնտեղ ներկա փուլում համարում են ընդամենը հարմար աշխարհաքաղաքական գործիք ։

Ի վերջո, հենց այդպես էլ խաղաց ԵՄ-ն մի շարք այլ պետությունների հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder