«Ժողովուրդ». Փաշինյանը ողջ պետական ապարատն ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին
Օրվա մամուլ
08:53 19/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը ողջ պետական ապարատն ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանությունը` հիմնականում Նիկոլ Փաշինյանը, այժմ ողջ պետական ապարատը ուղղել է գործարար Սամվել Կարապետյանին ու նրա ընտանիքին վնասելու գործընթացին, զուգահեռ զբաղված է Կաթողիկոսի հեռացման հարցով: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Կաթողիկոսին փոխելու» վերաբերյալ, շարունակելու է օրակարգային մնալ: Ըստ մեր աղբյուրների՝ այդ գործընթացը ևս շարունակվում է, ու ներքին բոլոր քննարկումներում հարցը մնում է օրակարգային: Փաշինյանը թիմին հայտարարել է՝ կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է, ու իրենք պետք է ճանապարհն ազատեն բոլոր այն մարդկանց, ովքեր նպատակ կունենան իշխանությունը իրենց ձեռքից վերցնել:

Այժմ նրանց օրակարգում երկու հարց է. շարքից դուրս բերել Սամվել Կարապետյանին, այնուհետև անցնել Կաթողիկոսին հեռացնելու հարցին, որը կարող է երկար ձգվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder