Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տալիս Իրանը լքել նաև Հայաստանի տարածքով
Ռուսաստանի քաղաքացիները կարող են Իրանից ցամաքային ճանապարհով ՌԴ մեկնել Հայաստանի տարածքով։ Այդ մասին Թելեգրամի իր ալիքում հայտնում է Երևանում ՌԴ դեսպանությունը։
«Տեղեկացնում ենք Ռուսաստանի քաղաքացիների՝ Իրանից Հայաստան ցամաքային ճանապարհով մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին՝ Իրան-Հայաստան սահմանի «Նորդուզ» -«Ագարակ» սահմանային անցակետով։
Իրանի և Հայաստանի սահմանը բաց է ՌԴ քաղաքացիների համար, ազատ անցում օտարերկրյա կամ «ներքին» վավեր անձնագրերով, նախնական ծանուցում չի պահանջվում։ Փոխանակման կետը գտնվում է անմիջապես «Ագարակ» մաքսային տերմինալի շենքում՝ «Արարատ բանկի» մասնաճյուղում (24 ժամ):
Մոտակա խոշոր բնակավայրը՝ Մեղրին սահմանակետից 11 կմ է։ Գործում է ՎՏԲ Հայաստան բանկի մասնաճյուղը (հասցե՝ Գործարանային փողոց, շենք 1) աշխատանքային օրերին մինչև ժամը 17:00-ն, որտեղ ընդունվում են MIR քարտեր և հնարավոր է նաև արտարժույթի փոխանակում։
Մեղրի-Երևան ավտոբուսի կանոնավոր երթևեկություն չկա։ Առանձին միկրոավտոբուսներ են մեկնում Հայաստանի մայրաքաղաք ամեն օր. մեկնում ժամը 07:30-ին Մեղրի քաղաքի հրապարակից (դիսպետչեր +374-94-811-718, +374-94-003-462, տեղերը պետք է ամրագրել 1 օր առաջ), նստատեղի արժեքը՝ 5 հազար դրամ (13 ԱՄՆ դոլար): «Ագարակ» անցակետից տաքսիները գնում են Երևան, տևողությունը 7,5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժե մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայի նստատեղը՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար)։ Մեղրիից Կապան կարող եք հասնել նաև տաքսիով (Երևան ճանապարհին 1,5 ժամ, արժե 12 հազար դրամ), որի օդանավակայանից երկուշաբթիից ուրբաթ ժամը 13:00-ն թռիչքներ է կատարում Երևան (տուրբոշարժիչ, 17 նստատեղ, արժե 20 հազար դրամ։
Երևանից Ռուսաստան օրական մինչև 20 ուղիղ չվերթ է իրականացվում (Աերոֆլոտ, Ռոսիա, Red Wings, S7, Utair, Azimuth, Fly one, Շիրակ Ավիա և այլն):
Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել Ռուսաստանի արտասահմանյան հաստատությունների, ավիաընկերությունների, տուրօպերատորների հաղորդագրություններին/նախազգուշացումներին: Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՀՀ-ում ՌԴ դեսպանության շտապ հեռախոսահամարով»,-ասվում է հաղորդման մեջ։