Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին
Քաղաքական
12:04 20/06/2025
Աշխարհ

Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին

Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի եվրոպական խորացող ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես ավելի վաղ արեց Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նիստում, որին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Տեսեք, մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Հայաստանը նույնպե՞ս կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, որովհետև Բրյուսելը ձեզ կասի՝ փակեք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա։ Եվ ի՞նչ։

Եվ մենք չենք կարող դրան ուշադրություն չդարձնենք և չմտածենք այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին, մենք գնահատում ենք դա», - ասել է Օվերչուկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրյուսելում ձեզ կասեն՝ փակեք ռուսական ինքնաթիռների համար երկինքը, դուք կանեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին