Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը». Սուրեն Սարգսյան
Քաղաքական
11:13 20/06/2025
Հայաստան

Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը». Սուրեն Սարգսյան

«Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը»։ Նա ևս երկու շաբաթով փորձել է հետաձգել իր նախագահության ամենաբարդ որոշման կայացումը՝ շարունակելով առաջնահերթություն տալ դիվանագիտությանը»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Նա շարունակում է.

«Այդ ընթացքում, հավատարիմ մնալով իր բանակցային մարտավարությանը, Թրամփը շարունակելու է մաքսիմալ ճնշում գործադրել Իրանի վրա։ Դա կարտահայտվի հարձակման պլանի հաստատմամբ, «համբերության բաժակը լցված է» ձևակերպումներով, ամերիկյան ռազմանավերի և ռազմական օդանավերի տեղափոխմամբ Մերձավոր Արևելք, տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստերի հրավիրելով: Նա նույնիսկ անտեսում է ԱՄՆ հետախուզության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի՝ «Իրանն այժմ չի պատրաստվում ունենալ միջուկային զենք»։

Թրամփի թիմում և հանրության շրջանում տրամադրությունները տարբեր են՝ կոշտ գործողությունների կողմնակիցներից մինչև նուրբ դիվանագիտության ջատագովներ։

Ցանկացած որոշում կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի վրա, հատկապես եթե պատերազմը ձգձգվի և միլիարդավոր դոլարներ արժենա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանին հարվածելու հարցում Թրամփը շարունակում է իր «ռազմավարական սպասումը». Սուրեն Սարգսյան