Այս ապօրինությունն այս իշխանությունը չի մարսելու. Աղվան Վարդանյան
Քաղաքական
14:12 20/06/2025

Այս ապօրինությունն այս իշխանությունը չի մարսելու. Աղվան Վարդանյան

«Այս մարդու, նկատի ունեմ ՆՓ-ին, վերջին շրջանի քայլերը շատ են հիշեցնում  մեր հարևան երկրի նախկին նախագահ Սահակաշվիլու քայլերին։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, վրաց ժողովուրդը կտրուկ, միասնաբար հակադարձեց նրան»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա կարծիքով, նմանություններն ու զարգացումները համընկնում են, վախճանն էլ այդպես է լինելու։

Ինչ վերաբերում է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը, Ա. Վարդանյանն ասաց. «Վստահեցնում եմ՝ Սամվել Կարապետյանը ուժեղ, կամային մարդ է, այս հերթական ապօրինությունն այս իշխանությունը չի մարսելու։

Որևէ մեկը չի կարող ի պաշտպանություն եկեղեցու նրա խոսքը համարել սպառնալիք Հայաստանին կամ վիրավորանք մեր երկրին։

Հայտարարությունը վերաբերում էր  եկեղեցուն աջակցելուն, պաշտպանելուն, միայն հիվանդ մարդը  դրա տակ կտեսնի իշխանության բռնի զավթման կոչ, ինչպես որակել են քննիչներն ու դատարանը։

Եկեղեցու դեմ արշավանքը հասարակությունը պառակտելու, հասարակության հոգևոր հիմքերը խարխլելու, ադրբեջանա-թուրքական նախապայամնները կատարելու հետևանքն են։

Հիստերիկ քայլերով նրան զսպել չի լինի։  Գործողությունների անցնելու որոշումը կապված է Սամվել Կարապետյանի մոտեցումից»։  

Նա նշեց, որ Սամվել Կարապետյանին կարող են այցելել միայն փաստաբաններն ու մերձավոր ազգականները,  պատգամավորներն իրավունք չունեն այցելել նրան։

Խոսելով իմպիչմենտի գործընթացի մասին, Վարդանյանն ասաց. «Այդ թեման ինձ համար ավարտված է, այդ թեմայի մասին խմբակցությունն իր ասելիքն ասել է, ստորագրությունները դրված են, եթե կլինի իրական պրոցես, որի մասին մենք տեղյակ կլինենք, ստորագրությունները դրված են»։

Ընդդիմադիր գործիչը դիմեց նաև իշխանությանը՝ ովքեր խոսում են, որ՝ «մենք Հայաստանի Հանրապետություն ենք». «Ամենտիպականն այստեղ այն է, որ սրանք արդեն սկսել են խոսել՝ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը։

Դուք Հայաստանի Հանրապետությունը չեք, դուք ՀՀ ամենա-ամենան եք, Հայաստանի Հանրապետություն դուք չեք ու չեք լինելու։ Այն վախերը, որոնք կան այս իշխանության թիվ մեկի մեջ... Աղքատությունը  Նիկոլ Փաշինյանի ոսկորների մեջ է, նա երբեք չի կշտանալու։ Վախը նրա փափուկ հյուսվածքների մեջ է, երբեք չի անցնելու, վախի հաղթահարման համար փորձելու է  ցանկացած քայլի դիմել։ Երրորդը՝ սուտն է, կեղծիքն է, որ ցանկացած բան կարող է 180 աստիճան շրջել, ամեն օր ասել տարբեր բաներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder