Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հասարակություն
22:26 20/06/2025
Հայաստան

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հունիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել։

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետը և տեղակալը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակիչ 34-ամյա Հ. Ա.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder