Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էս մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու, Նիկոլը սաղին փուռն է տալու. Դանիելյանը՝ Սամվել Կարապետյանի տան մոտից մեքենաները տուգանային հրապարակ տեղափոխողներին
«Ինձ ասում են. «Ճշտումներ ենք անում, Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք, այս պահին որևէ այլ բան չենք կարող ասել»։ Հարցնում եմ՝ մեքենաները տուգանային հրապարակ տանելու պատճառները, չեն կարողանում ասեն, հարցնում եմ՝ ինչքան ժամանակով եք պահելու, չեն կարողանում ասեն, հարցին՝ ինչ իրավական հիմքերով եք տարել, պատասխան չունեն։ Ոչ մի հարցի պատասխան էս մարդիկ չունեն Էս մարդկանից ավել չեմ էլ կարող պահանջել, որովհետև նրանք հրաման կատարող են»,- ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության վարչական շենքից դուսր գալուց հետո ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրան մոտ 1.5 ժամ դարպասների դիմաց սպասելուց հետո, միայն թույլ տվեցին մտնել ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության գլխավոր վարչության շենք։
Հիշեցնենք, որ գառնիկ Դանիելյանը ցանկանում է տեղեկանալ, թե ինչու բաց չեն թողնում երկու օր առաջ Սահմվել Կարապետյանի տան մոտից իր հարազատների և ընկերների մեքենաները, որոնք տեղափոխվել են պարեկային ծառայության տուգանային հրապարակ։
Գառնիկ Դանիելյանը հայտնեց, թե այդ ամենից կարող է ենթադրել, որ այն առևանգում է, դա էլ իր քաղաքական գնահատականն է։
«Բառիս բուն իմաստով մարդու մեքենան առևանգել են, ես ուրիշ բացատրություն չեմ կարող տալ։ Նա հիշեց, որ Սրբազան շարժման ժամանակ էլ մեքենաները տարան և ամիսներով պահեցին։
«Ինչքան էլ էս պարիսպների հետևում պախկվեն՝ պետք է հայ մարդում պատասխան տան։ Բոլոր այն մարդիկ, որոնք իրավախախտում կկատարեն և կմտածեն, որ հայ մարդուն իր տան, մեքենայի մեջ կարող են նման կերպ վերաբերվել, էդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու, Նիկոլը սաղին փուռն է տալու»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։