Փաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը
Քաղաքական
22:16 20/06/2025
Հայաստան

Փաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը

 Ստամբուլում կայացել է  Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ ՀՀ կառավարությունից հայտնում են, թե՝ «հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը»։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ 

Հիշեցնենք՝ տարածաշրջանում Իրան-Իսրայել պատերազմ է, որում Թուրքիայի դերը անհասկանալի է, թեև՝, «Թուրքիան այսօր» լրատվական ալիքի հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր հնարավորությունները ,ոչ միայն Կովկասում, այլև ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար և շարունակում է կապերը ղեկավարների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից սկսված բռնության շղթայի առաջացրած ռիսկերը.։

Ն.Փաշինյանն, ըստ իրենց հաղորդագրության,  ընդգծել է Հայաստանի «հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացին և շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը»։

Կրկին՝  «Թուրքիան այսօր» լրատվական ալիքի հաղորդմամբ, հանդիպմանն  Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնության կարևորության վրա ներկայիս իրավիճակում։

Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն ու Էրդողանը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը