Moody's Ratings-ը վերանայում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշները՝ իջեցնելու հնարավորությամբ
Տնտեսություն
17:04 20/06/2025
Հայաստան

Moody's Ratings-ը վերանայում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշները՝ իջեցնելու հնարավորությամբ

Moody's Ratings-ը վերանայում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության վարկանիշները՝ դրանք իջեցնելու հնարավորությամբ։ Մասնավորապես, վերանայվում են Ba2 կորպորատիվ  վարկանիշները (CFR) և Ba2-PD դեֆոլտի հավանականության վարկանիշները (PDR)։ Նախկինում վարկանիշի կանխատեսումը կայուն էր։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ վարկանիշները վերանայման են տեղափոխվել ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին հաղորդագրություններից և այն հայտարարություններից հետո, որ Հայաստանի վարչապետն առաջարկել է ազգայնացնել ՀԷՑ-ը:

Moody’s-ը նշում է, որ այս որոշումն դիտարկում  է ՀԷՑ-ի կարգավիճակին կառավարության միջամտության ազդեցության հետ կապված աճող ռիսկերը։

Հիշեցնենք, որ բարերե և գործարար Սամվել Կարապետյանը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամաբ  երկու ամսով ձերբակալվեց։

Քննիչը կալանքի միջնորդություն էր արել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարություններից հետո, երբ ասել էր. «Մի փոքր խումբ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարամյա պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ մոտ եմ եղել հայ եկեղեցուն և հայ ժողովրդին։ Եթե քաղաքական գործիչները ձախողեն, մենք մեր ձևով կմասնակցնենք եկեղեցու դեմ արշավին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Moody's Ratings-ը վերանայում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշները՝ իջեցնելու հնարավորությամբ