Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Ռուսաստանցի դիվանագետը հաստատել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ին անդամավճար չվճարելու հարցը կարող է սկսվել քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն հարց է՝թե ինչպես կընթանա քննարկումը։
«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի խանգարում դրան, այնուամենայնիվ, հավանաբար, պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափում։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», - նշել է Պանկինը։