Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ ու բացասական արձագանք է ստացել սփյուռքում. Արա Աբրահամյան
Քաղաքական
18:07 21/06/2025
Աշխարհ

Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ ու բացասական արձագանք է ստացել սփյուռքում. Արա Աբրահամյան

«Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը մեծ արձագանք է ստացել  և բացասական ընկալվել ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում»,- Ռիա նովոստիին  ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Նա շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար։ Այդ իսկ պատճառով, իհարկե, նրա կալանավորման հարցը հիմա քննարկվում է, ես հիմա ուղղակի չեմ կարողանում  աշխատել՝ հեռախոսը անընդհատ զանգում է», - նշել է Աբրահամյանը։

Ա. Աբրահամյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Կարապետյանի, որը ստորագրել են 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ։

Ըստ նրա, հայ եկեղեցու հետ հակամարտությունը Փաշինյանի համար կարող է տխուր ավարտ ունենալ, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ Հայաստանը՝ Փաինյանի սեփականությունը չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder