Հրավիրե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին Փաշինյանի հետ հանդիպմանը. Բագրատ Էստուկյան
Քաղաքական
12:28 21/06/2025
Հայաստան

Հրավիրե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին Փաշինյանի հետ հանդիպմանը. Բագրատ Էստուկյան

«Հայ առաքելական եկեղեցուց դեմք չեմ տեսել այստեղ»,-Ստամբուլում Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց  «Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

Նա հանդիպմանը ներկա  Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանից հետաքրքրվեց, հրավիրե՞լ են, թե՞ ոչ։

Մինչ Պետրոսյանը կպատասխաներ, Փաշինյանը սաստեց՝ միայն ասեք, հրավիրե՞լ ենք, թե՞ չէ, այլ մեկնաբանություն պետք չէ։

Պետրոսյանը հայտարարեց, որ հրավիրել են, Պատրիարք Տերն այժմ գտնվում է Լոս Անջելեսում, վաղուց նախատեսված այց էր, նա երկուշաբթի է մեկնել։

Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ինքն անպայման այցելելու է պատրիարքարան, եկեղեցի՝ մոմ վառելու։

«Այսինքն, եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր»,-ասաց ու ծիծաղեց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրավիրե՞լ եք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին Փաշինյանի հետ հանդիպմանը. Բագրատ Էստուկյան