Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի հարակից պետությունները քննադատել են Թեհրանի միջուկային կառույցներին ԱՄՆ-ի հարվածելու փաստը
Սաուդյան Արաբիան մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածների կապակցությամբ:
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը մեծ մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններին», - ասվում է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Եմենի հուսիթները և պաղեստինյան «Համասը» դատապարտել են ԱՄՆ-ի հարվածները: Հուսիթները խոստացել են աջակցել Իրանին «սիոնիստական և ամերիկյան ագրեսիայի» դեմ պայքարում: Նրանք մուսուլմանական երկրներին նաև կոչ են արել միանալ «ջիհադին» «սիոնիստական-ամերիկյան ամբարտավանության» դեմ:
Իրաքը նույնպես դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները:
«Այս ռազմական էսկալացիան լուրջ սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության համար և լուրջ ռիսկեր է պարունակում տարածաշրջանային կայունության համար»,-«Դոյչե վելե»-ի փոխանցմամբ, ասվում է Իրաքի կառավարության հայտարարության մեջ: Բաղդադը կոչ է արել անհապաղ դեէսկալացիայի և ճգնաժամի դիվանագիտական լուծման: Օմանի իշխանությունները նույնպես արձագանքել են ԱՄՆ-ի հարվածներին՝ նշելով, որ Վաշինգտոնի գործողությունները Իրանի դեմ սպառնում են «ընդլայնել պատերազմը» և միջազգային իրավունքի խախտում են: