Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր էին. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
09:13 22/06/2025
Աշխարհ

Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր էին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր:

Միաժամանակ իրանական կողմից տեղեկատվություն կա, որ այդ հարվածներին ընդառաջ, ընդհանուր տարհանում է տեղի ունեցել, սակայն ԱՄՆ ներգրավածությունը իրանական հարվածներին ինքնին խոսում է տարածաշրջանում առկա ծանր ու անկանխատեսելի հետևանքների մասին:

ԱՄՆ-ն իր բարձր հեղինակությունը չօգտագործեց և անհրաժեշտ ջանքեր չգործադրեց թեմայի խաղաղ հանգուցալուծման համար, ավելին` իր գործողություններով նպաստում հակամարտության խորացմանն ու նոր ուժով բորբոքմանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր էին. Տիգրան Աբրահամյան