Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, որը իշխանության եկավ որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ է սկսել Միացյալ Նահանգների համար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի միջուկային հնարավորությունները: Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում Իրանը կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների:
«Թրամփը, որը եկավ որպես խաղաղարար նախագահ, նոր պատերազմ սկսեց Միացյալ Նահանգների համար»,-գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։