Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ
Քաղաքական
18:52 22/06/2025
Տարածաշրջան

Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ

Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել բանակցությունները Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ արդեն երկուշաբթի օրը։ «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք պատրաստ ենք վաղը խոսել նրանց հետ և սկսել աշխատել վրա»,-ասել է նա կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում։

Կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակն էր սահմանափակել երկրի միջուկային կարողությունները: Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder