Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով
Քաղաքական
09:02 23/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով

Սամվել Կարապետյանի որդին տեսաուղերձով դիմել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին.

«Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում արդարության և առողջ բանականության մասին։

Ես բարերարի հպարտ զավակն եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, ով մի քանի օր առաջ բանտարկվեց գործող ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցելու իր խոսքերի համար։

Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, որովհետև մեր կառավարություննառանց այդ էլ արդեն լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագարվել են։

Սակայն մեր ժողովրդի պառակտվածությունը ինձ համար ակնհայտ է։ Դուք պարտավոր չեք շատ կրոնապաշտ լինել՝ ձեր արմատներն ու արժեքները հարգելու համար, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորում է մեզ բոլորիս։ Միլիոնավոր հայեր՝ ռուսահայեր, ֆրանսահայեր, ամերիկահայեր, Լիբանանից և աշխարհի այլ մասերից եկած հայեր, միշտ էլ եղել են այս ժողովրդի հոգին։

Եվ այն փոքրաթիվ մարդկանց խումբը, ովքեր փորձում են բաժանել մեր ժողովրդին իրենց փոքրաթիվ կողմնակիցների, անկեղծ ասած՝ մնացած բոլորի միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ, որ այդմնացած  «բոլորի» մեջ եմ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Մենք  արդարություն կպահանջենք մեր ձևով. արդարությունն իսկապես մեր կողմից է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի որդի. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով