Իրանում խոցվել է իսրայելական Hermes մարտավարական ԱԹՍ-ն
Քաղաքական
10:32 23/06/2025
Աշխարհ

Իրանում խոցվել է իսրայելական Hermes մարտավարական ԱԹՍ-ն

Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը Իսլամական Հանրապետության կենտրոնական հատվածում ոչնչացրել են իսրայելական Hermes 900 մարտավարական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Հունիսի 19-ին Իրանի Լորեստան նահանգի իշխանությունները հայտարարել էին նմանատիպ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ, մեկ օր չանցած Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Հաջորդ օրերին նրանք կրկին հարվածներ են փոխանակել։ Երկու կողմերն էլ հայտնել են այս հարձակումների հետևանքով զոհերի և տուժածների մասին և խոստովանել են, որ հարվածել են մի շարք օբյեկտների: Փոխադարձ հարվածները շարունակվում են։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ գրոհել են Իրանի երեք միջուկային օբյեկտներ՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանում խոցվել է իսրայելական Hermes մարտավարական ԱԹՍ-ն