Գրոսսի. Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա
Քաղաքական
13:55 23/06/2025
Աշխարհ

Գրոսսի. Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են։ Ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է։ Այդ մասին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ։

«Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական էսկալացիան ոչ միայն սպառնում է կյանքին, այլև թույլ չի տալիս մեզ գնալ դիվանագիտության ճանապարհով: Երկարաժամկետ երաշխիքների հասնելու համար, որ Իրանը միջուկային զենք չի ստանա և կապահովի գլոբալ չտարածման ռեժիմի շարունակական արդյունավետությունը, բանակցությունների սեղանին վերադարձն է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրոսսի. Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա