Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել և խնդրում է չխախտել այն։
«Հրադադարն ուժի մեջ է մտել։ Խնդրում եմ, չխախտեք այն», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Իրանական Press TV-ն հաղորդել է, որ Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել Թեհրանից մի քանի հրթիռային արձակումներից հետո։
«Հրադադարը սկսվել է», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Դրանից առաջ, ինչպես պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը, Իրանը վեց հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, մինչդեռ Press TV-ն հաղորդում է Իրանից հարձակումների չորս ալիքի մասին։
Kan հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային խորհրդակցության ժամանակ կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։