Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել, որ թլպատված չեմ. Փաշինյան
Քաղաքական
14:02 24/06/2025
Հայաստան

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին և ապացուցել, որ թլպատված չեմ. Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շարունակել է.

«Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»։

Նշենք, որ Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում նախօրեին գրել էր.

«Կարծում եմ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»:

Հուդան էլ 12-ից մեկն էր և իեն համարում էր Քրիստոսի հետևորդ, բայց 30 արծաթն ավելին էր քան իր հավատքը:

Եթե սրա հոգևոր հայրը հուդան էչ, թող հռչակի իր հոգևոր հոր անունը:

Ժամանակակից «հուդա իջևանցին» բոլոր առումներով ուզում է գերազանցել իր հոգևոր նախահորը՝ հուդ իսկարիովտացուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder