Պատերազմը վերջացա՞վ. Վարուժան Գեղամյան
Քաղաքական
08:15 24/06/2025
Հայաստան

Պատերազմը վերջացա՞վ. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը գրել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադար սկսել ու դադարեցնել «12-օրյա պատերազմը»։ Ավելին, նա շնորհակալություն է հայտնել կողմերին տղամարդկության, իմաստնության և դիմադրողականության համար։

Իրանի արտգործնախարարն ասում է, որ ոչ մի հրադադար չկա, բայց եթե Իսրայելը դադարեցնի հարվածները, Իրանը նույնպես այդպես կվարվի։ Ըստ մեդիայում հայտնված տվյալների՝ բանակցություններում այս անգամ հիմնական միջնորդ է եղել Կատարը, ում տարածքի վրա երեկ հրթիռներ էր արձակում Իրանը։
Մի խոսքով, սա շատ տարօրինակ ու խճճված բանակցային գործընթաց է, որը բնորոշ է Մերձավոր Արևելքին։

Եթե բուն ռազմական գործողությունները դադարեն, դա իհարկե շատ լավ է։ Բայց դժվար է պատկերացնել, որ հիբրիդային պատերազմը կավարտվի (այդ թվում, օրինակ՝ Իրանը ներսից պառակտելու փորձերը)։ 
Ճիշտ հակառակը։ 
Էնպես որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder