Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Իրավունք
13:30 24/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմանները ՔԿՀ-ում որոշել են խստացնել։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

ՀՀ ԱՆ ՔԿԾ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ նրան արդեն տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Թե որն է տեղափոխման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, ՔԿԾ-ից նշում են՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով։

Աղբյուրը հիշեցնում է, ո Սամվել Կարապետյանի տեսակցությունները սահմանափակված են՝ բացառությամբ ընտանիքի անդամների և փաստաբանների հետ, սակայն, նկատի ունենալով, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պայմաններն առավել խիստ են, հնարավոր է, որ փորձ արվի առավել մեկուսացնել Կարապետյանին։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել են առավել խիստ պայմաններով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ