Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն. Մհեր Գրիգորյան
Իրավունք
16:23 24/06/2025
Հայաստան

Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն. Մհեր Գրիգորյան

«Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն»,-  ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ըստ նրա, դա կուտակվել է տարիների ընթացքում և հիմա փորձում են դա մաքրել, որպեսզի դատական համակարգը լինի արդարադատություն իրականացնող կառույց, այլ ոչ թե պրոցեսներ սպասարկող։

«Դա բավական բարդ գործընթաց է»,- նշեց Մ. Գրիգորյանը։

Նրա խոսքով, արհեստական ծանրաբեռնվում է  համակարգը, որը բերում է  այլ խնդիրների։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատական համակարգը հագեցած է պրոցեսներով, որոնք արդարադատության իրականացման հետ կապ չունեն. Մհեր Գրիգորյան