Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին
Քաղաքական
12:25 25/06/2025
Հայաստան

Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին

Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ իրավիճակը լարվեց, երբ Բագրատ Սրբազանին բերման ենթարկեցին։ Թե ուր են տանում Սրբազանին, հայտնի չէ։

Կեցավայրի մոտ էին քաղաքական գործիչներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը, որոնք փորձեցին կանխել Սրբազանին բերման ենթարկելը։

Մինչ այդ իրավապահները Սրբազանի կեցավայրից մեքենա են տեղափոխել տոպրակներով թղթեր, բարձրախոս, ինչ-որ իրեր։

«Չարիք, լավ լսի, ինչ էլ սարքելու լինես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի, կգանք»,-ասաց Սրբազանը՝ հեռակա  դիմելով Նիկոլ Փաշինյանին։

Սրբազանին բերման ենթարկելուց հետո իրավապահները կքնել են նրա կեցավայրի դուռը։

Հիշեցնենք, որ իշխանական կայքում «հեղաշրջման պլան»-ի հրապարակումից հետո այսօր վաղ առավոտից խուզարկություններ են Երևանում ու մարզերում ընդդիմադիրների բնակարաններում։ Կան նաև ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ։

Ձերբակալվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը՝ Արա Զոհրաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder