Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միայն այսօր Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։
Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք...
Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա։
Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։