Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հերթական կեղծիքը, մանիպուլյացիաները, նվաստացնելու հերթական փորձը.Դավիթ Սահակյանց
«Հերթական կեղծիք, մանիպուլյացիաներ, նվաստացնելու հերթական փորձ բոլոր այն մարդկանց «հախից գալ», ովքեր իրենցից վտանգ կարող են ներկայացնել այս իշխանության համար և Բագրատ Սրբազանը նրանցից մեկն է»,-ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը։
Ռեժիսորի կարծիքով ինքնահաստատվելու խնդիր ունեն իշխանությունները՝ արագ հապճեպ Թուրքիային հաժոյանալով, ինչ որ բաներ անելով, որից հաճույք ստանա պատվիրատուն։
Նա ասաց, որ չպետք է զարմանալ իշխանությունների լկտի պահվածքի վրա։
«Ես զարմանում եմ, որ մենք դեռ զարմանում ենք իրենց վրա»,-ասաց Ռոժիսորը՝ վստահություն հայտնելով, որ իշխանական պատվերները դակող «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը արդարացնող վճիռ չի կայացնի։