Ձերբակալվել է Միհրան Մախսուդյանը
Իրավունք
13:11 25/06/2025
Հայաստան

Ձերբակալվել է Միհրան Մախսուդյանը

«Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Սրբազան շարժման աջակից Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագը։

Նա մանրամասնել է.

«Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder