Իրավապահ մարմինները ձայնագրությունների մոնտաժ են իրականացնում, չեն էլ թաքցնում. Սոս Հակոբյան
Քաղաքական
23:21 25/06/2025
Հայաստան

Իրավապահ մարմինները ձայնագրությունների մոնտաժ են իրականացնում, չեն էլ թաքցնում. Սոս Հակոբյան

«Մենք տարբեր գործերով արդեն ունենք փորձեր, որ իրավապահ մարմինները ձայնագրությունների մոնտաժ են իրականացնում, չեն էլ թաքցնում, ասում են՝ հա, կա որոշակի աշխատանք արված»,-ասաց իրավապաշտպան Սոս Հակոբյանն անդրադառնալով Բագրատ սրբազանի վերաբերյալ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին։

Նա հանրությանը հորդորեց չշտապել և իշխանությունների մատուցած տեսարաններից չտպավորվել այնքան, որ մեղավորներ կարգեն։

Հակոբյանն ասաց, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի օգտագործել ցանկացած առիթ՝ որևէ կերպ իր գոյությունն արդարացնելու համար։

«Ասում է՝ տեսեք ժողովուրդ ջան, ահաբեկչության փորձեր, ռիսկեր կան, ես նրա համար եմ, որ փորձեմ դրանք կանխեմ։ Նույնը Սամել կարապետյանի դեպքում, երբ մարդն ասաց. «Ես իմ ձևով Եկեղեցու կաղքին եմ լինելու» և մի քանի ժամ հետո հայտնվեց ճաղերի հետևում»,-նկատեց իրավապաշտպանը։

Անդրադառնալով փաստին, որ ՔԿ հրապարակած գործողությունների վերաբերյալ գրության մեջ որպես ամսաթիվ նշանակված է 2024թ. և հավանական է, որ ձայնագրություններն ել նախորդ տարվան է՝ իրավապաշտպանը չբացաեց, որ դրանք նախորդ տարվա են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder