Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը՝ ՔԿ հրապարակած ձայնագրության մասին. Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը
Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջերում հրապարակել է ՔԿ տարածած ձայնագրությունն ու գրել
«Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ Սամոյի աջակցությամբ․․․»։
Հիշեցնենք, որ իշխանական կայքում «հեղաշրջման պլան»-ի հրապարակումից հետո այսօր վաղ առավոտից խուզարկություններ են Երևանում ու մարզերում ընդդիմադիրների բնակարաններում։ Կան նաև ձերբակալվածներ, բերման ենթարկվածներ։
Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ իր կեցավայրից դուրս է եկել նաև Բագրատ Սրբազանը։ Մինչ այդ իրավապահները Սրբազանի կեցավայրից մեքենա են տեղափոխել տոպրակներով թղթեր, բարձրախոս, ինչ-որ իրեր։