Եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, հանդես չգան հայտարարություններով, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի. Կոստանյան
Քաղաքական
16:00 26/06/2025
Տարածաշրջան

Եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, հանդես չգան հայտարարություններով, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի. Կոստանյան

«Հայաստանն ուղիղ տեքստով ասում է՝ ՀԱՊԿ-ում իրավիճակն այսպես չի կարող երկար մնալ»,-այդ մասին Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա ներկայացրեց ՀՀ-ի հետագա անելիքները ՀԱՊԿ-ի իր անդամակցության հարցում։

«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև Ռուսաստանը, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- նշեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder