Կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորշումը որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել. Վահան Կոստանյան
Քաղաքական
13:21 26/06/2025
Հայաստան

Կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորշումը որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել. Վահան Կոստանյան

«Ընդհանուր առմամբ այցը Թուրքիա բավական դրական մթնոլորտում էր անցել»,-կառավարության ճեպազրույցների սրահում պատասխանելով Թուրքիա կատարած Փաշինյանի այցին վերաբերող լրագրողների հարցերին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա հիշեցրեց մամուլի հաղորդագրություններում հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, թե՛  Հարավային Կովկասի ու  Մերձավոր Արևելքի տարածաշրջաններին վերաբերող  հարցեր։

Արձանագրվել է, որ մի շարք  թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են՝ Կոստանյանը ճշտեց, որ խոսքը գնում է մերձավոր Արևելքի հարցերի մասին։

Կոստանյանի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմն արձանագրել են՝ 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացելն երկու կողմերն ել արձանագրել են որ ուժի մեջ է, բայց այդ  ուղղությամբ դեռ քայլեր պետք է անեն։

Փոխնախարարը նշեց, որ Թուրքիայում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաներին վերաբերող հարցեր։

Կոստանյանը հայտարարեց, թե Հայաստանով անցնող տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում ՀՀ ինքնիշխան իրավունքների մասին նախկինում հայտնած դիրքորոշումը չի փոխվել։

«Մենք կարող ենք արձանագրել ՀՀ-ի դիրքորշումը, որ կոմունիկացիաները պետք է անցնեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շահարկումներին, որոնք այցից առաջ և հետո տեղ էին գտել»,-ասաց ԱԳ նախարարի տեղակալը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ-ի դիրքորշումը որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել. Վահան Կոստանյան