Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հատուկ սաբոտաժ էր, իրենք բոլոր գծերն անցել են. Փաշինյանը՝ ՀԷՑ-ի մասին
«Մեր տնտեսության ներսում կառուցվածքային որոշակի խնդիրներ տեսնում ենք, այսօր ես տեսնում եմ, որ մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն է որոշակի նվազել»,- մայիսի «աննախադեպ» տնտեսական ցուցանիշները ներկայացնելուց հետո ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած մայիսի 10.4 % տնտեսական ակտիվության աճի ցուցանիշին, որը պայմանավորված էր շինարարությամբ և ծառայություններով։
Նա հայտարարեց, թե ՏԿԵ նախարարի հիմնավորմամբ, այն պայմանավորված է ներքին պահանջարկի նվազմամբ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, թե նվազումը պայմանավոված է ինքնավար կայանների արտադրածով, երբ տնտեսությունները հիմնականում մինչև 15 կ/վ արտադրում և սպառում են և այն չի արտացոլվում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մեջ։
Նա հայտարարեց, թե վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է։
«Այս պահին ունենք տեղադրված 770 մգ/վ հզորությամբ կայաններ, որն ԱԷԿ-ի կրկնակի հզորությունն է»,-հայտարարեց ՏԿԵ նախարարը։
Փաշինյանն էլ հավելեց, թե խնդիրներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։
Նա հայտնեց, որ նախորդ օրը մասնակցում էր Homplex հիպեր մոլի բացման արարողությանը և այդ արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվել է։
«Պատկերացնում եք՝ մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են արել, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։ Այստեղ երկու տարբերակ կա, մի տարբերակ այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել և մյուս տարբերկան այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերն անցել են և էն, ինչը որ ասել եմ, պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Պրոցեսը մի փուլով չի լինի, բայց ակնհայտ է,որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և ընկերության պետականացման և կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք,-հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե ինչ-որ պահի պետք է իրականացնեն ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։