Օմիկրոնի ևս մեկ ենթատեսակ է ավելացել, վերջին 14-ում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Օրվա թեմա
12:15 26/06/2025
Հայաստան

Օմիկրոնի ևս մեկ ենթատեսակ է ավելացել, վերջին 14-ում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք

Մոնիթորինգի ցուցակում ավելացել է ևս մեկ Օմիկրոնի ենթատեսակ՝ XFG անվանմամբ: Այս մասին նշված է ԱՀԿ-ի 2025թ. հունիսի 25-ի հրապարակած զեկույցում:

Ներկայումս այն տարածված է 38 երկրներում։ Առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում և արագ տարածում է ստացել ԱՄՆ-ում և Ասիայի մի շարք երկրներում:  Այս պահի դրությամբ նշված ենթատեսակը հանրային առողջապահության տեսակետից ունի ցածր ռիսկայնության մակարդակ։

Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, կատարվում է մշտադիտարկում։

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք, ինչը նախորդ 14 օրվա համեմատ նվազել 2 դեպքով։

Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 11%:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օմիկրոնի ևս մեկ ենթատեսակ է ավելացել, վերջին 14-ում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք