ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին. Սամվել Վարդանյանի ակցիան դեսպանատան դիմաց
Քաղաքական
12:14 26/06/2025
Հայաստան

ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին. Սամվել Վարդանյանի ակցիան դեսպանատան դիմաց

Ակտիվիստ Սամվել Վարդանյանն այսօր մեկ ժամ տևողությամբ միայնակ ու լուռ ակցիա է իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պարզելով երեք ցուցապաստառ։

Դրանցից մեկի վրա գրված է.  «ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին։ Դու կողմ ես վերցրել։ Դու համահանցակից ես։ Հայաստանում գործող ռեժիմը վայելում է ձեր հովանավորությունը»։

Հիշեցնենք, որ Ս. Վարդանյանը նման  ակցիա իրականացրել է այս տարվա ապրիլի 17-ին։ Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր. «Դեսպան տիկին  Քվինը գրեթե ամեն օր գովաբանում է ոստիկանության բարեփոխումները, բայց մենք ունենք փաստեր անցած մեկ տարում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների, խոշտանգումների վերաբերյալ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ դեսպանատուն, որքա՞ն ես աչք փակելու Հայաստանում ստալինյան դարաշրջանի բռնաճնշումներին. Սամվել Վարդանյանի ակցիան դեսպանատան դիմաց