ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը
Քաղաքական
17:48 26/06/2025
Հայաստան

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 1-ին ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ 

Օրակարգում է նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը, որոնք նեկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, հիմնական զեկուցողն է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ 

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծում նշում է. 

«Կարգավորման ենթակա խնդիրը.

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը եւ դրա հետեւանքները.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը.

- սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաեւ ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը»։

«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի համաձայն. 

«Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեության կարգավորումն իրականացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված կարգով: Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցվելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքերում փաստացի չեն նախատեսվում երաշխիքները, որոնք կապահովեն նման դեպքերում կրիտիկական այս կարևոր ենթակառուցվածքների բնականոն և անխափան գործունեության շարունակականությունը, ինչը միտված է նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը:

 Կարգավորման ենթակա խնդիրը.

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալը և դրա հետևանքները.

- սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառուներ իրականացնելու հնարավորությունը.

- սահմանել կանխարգելիչ միջոցառումների կիրառման կարգն ու առանձնահատկությունները:

 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի նպատակն է ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների եւ օրինական շահերի առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաեւ ոլորտի գործունեություն կրիտիկական կարևորությունը»:

Նշենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը պատրաստ է, այն կներառվի ԱԺ առաջիկա օրերի արտահերթ նիստի օրակարգում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը