Իշխանությունները ստում են՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է միայն արդյունաբերության անկման ժամանակ. Արմեն Մանվելյան
Տնտեսություն
17:09 26/06/2025
Հայաստան

Իշխանությունները ստում են՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է միայն արդյունաբերության անկման ժամանակ. Արմեն Մանվելյան

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը իր նախարարների հետ փորձեց հասարակությանը համոզել, թե բա՝ 2025 թվականի մայիսի վիճակագրական ցուցանիշներով արձանագրված է տնտեսական մեծ աճ, ինչը կառավարության վարած քաղաքականության արդյունք է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախ հայտնեց, թե 10.4 % տնտեսական աճ կա, և այն «տնտեսության իրական հատվածում է»՝ շինարարության և ծառայությունների ոլորտում։ Սակայն ՎԿ-ի հրապարակած տվյալներից երևում է, որ տնտեսության հիմնական ճյուղում՝ արդյունաբերությունում գրանցվել է մոտ 6 % անկում։ Արդյունաբերության հետ միասին օրինաչափորեն մեծ անկում կա նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ՝ 8.6%։ Վերջին ցուցանիշը սակայն «ջրելու» գործառույթը Փաշինյանը դրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի վրա՝ շեշտելով, թե էլէկտրաէներգիայի արտադրության անկման պատճառաբանության հեղինակը հենց Խուդաթյանն է։ ՏԿԵ նախարարան էլ հայտարարեց, թե Հայաստանում էապես մեծացել են սեփական տներում արևային պանելների տեղադրման ծավալները և մարդիկ սկսել են իրենց տան կտուրին դրված էլեկտրաէներգիան սպառել, ինչն էլ բերել է էլեկտրաէներգիայի մոտ 9 %-ի անկման։ Կառավարության ղեկավարի քավորությամբ այդ մանիպուլյացիան պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց էներգետիկ հարցերով փորձագետ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանին։

Ա. Մանվելյան-Բացարձակ սուտ են խոսում, եթե նայել եք ՎԿ-ի հրապարակած տվյալները, ապա տեսած կլինեք, որ Հայաստանում կա արտահանման և ներմուծման մեծ անկում, դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում արտադրական հզորությունների բավականին լուրջ անկում կա։ Սա բերում է նրան, որ ուղղակի էլեկտրաէներգիա քիչ են օգտագործում։ Ներկայում տնտեսական անկման մեջ ենք գտնվում, մնացածն իրականությանը չի համապատասխանում, մարդկանց խաբելու մոլորեցնելու համար է։

 2025թ մենք ավելի քիչ ենք արտադրում, քան 2024 թվականին է, նույն պատկերն է նաև արտահանման ու ներմուծման ոլորտներում։

 Հայաստանը գտնվում է տնտեսական լուրջ անկման ժամանակաշրջանում,  դրա համար էլ կեղծիք են հրապարակում, թե իբր մինչև 15 կ/վատ հզորությամբ տնային տնտեսություններն ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել ու սպառել, ու դա է պատճառը, որ այդ արտադրությունը նվազել է։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում, առավել ևս՝ արևայինինն այդքան մեծ չեն, թույլ հզորություններ են։

Panorama.am-ՏԿԵ նախարարը հայտարարեց, իսկ այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծաղկեցրեց նրա միտքը, որ Հայաստանում արդեն կա տեղադրված 770 մգ/վատ հզորության արևային կայաններ, ինչը երկու Մեծամորի ԱԷԿ-ի հզորության  է։

Ա.Մանվելյան-Կրկին սուտ են խոսում։ Ինչքան հասկացա, հաշվի են առնում երկու օբյեկտի տգիտությունները։ Նախ՝ Վարչապետի աթոռին վեր ընկած անձը բան չի հասկանում էլէկտրաէներգիայից, երկրորդը՝ սովորական մարդիկ, որոնք լսելով՝ հավատում են, որ արևայինով երկու անգամ ավել էլեկտրաէներգիա ենք արտադրում, քան ատոմակայանը։ Բացարձակ սուտ է թե՛ առաջինը, թե՛ երկրորդը, բայց պետք չէ զարմանալ իշխանությունների սուտ խոսալու վրա, այն իրենց համար նորմա է։

 Սեփական տների էլեկտրաէներգիայի արտադրությունը շատ չնչին է։ Ասենք սեփական տանդ կտուրին փոքր հզորության արևային էլեկտրաէներգիայի պանելներ տեղադրես, օգտագործես, ավելցուկը տաս ՀԷՑ-ին։ Բայց կրկնում եմ՝ դրանք շատ չնչին թվեր են։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունները ստում են՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազում է միայն արդյունաբերության անկման ժամանակ. Արմեն Մանվելյան