Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԶՊՄԿ-ի պարագայում էլ քաղաքացիներին բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն պետք է տրվի. Փաշինյան
«Որևէ սցենարով էլ որ գնանք՝ մենք պետք է մի X պահի ապահովենք ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը»,-Կառավարության նսիտում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման իր նախաձեռնությանը։
Նրա խոսքով՝ այդ առումով ունեցած փորձն այնպիսի երաշխիքներ պետք է ընձեռի, որ միայն ընկերությունները և կորպորացիաներն, այլև քաղաքացիներն իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնեն։
«Այսինքը, բաժնետոմսեր ձերք բերեն։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան, որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, սերունդներին, կամ հետագայում օգտագործել այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 21,8%-ը հանձնվեց ՀՀ կառավարությանը։