Բոլոր եպիսկոպոսներն անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին, Վազգեն Սրբազանը թող լինի Փաշինյանի աջակից, բայց չի գործի եկեղեցու դեմ. Միքայել Սրբազան
Հասարակություն
14:30 16/06/2025
Հայաստան

Բոլոր եպիսկոպոսներն անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին, Վազգեն Սրբազանը թող լինի Փաշինյանի աջակից, բայց չի գործի եկեղեցու դեմ. Միքայել Սրբազան

«Բոլոր եպիսկոպոսները միակարծիք են, կարող է թեթև, մանր-մունր տարբերություններ լինել, բայց հիմնականում միակարծիք են»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկմանն ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատախանելով իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավի մասին հարցերին։ 

Հարցին՝ կա՞ն եպիսկոպոսներ, որոնք «թելում են Փաշինյանի թելը», Միքայել Սրբազանն ասաց. «Չեմ կարծում նման եպիսկոպոսներ կան, բայց  երևի կան եպիսկոպոսներ, որոնք ընդհանրապես իշխանության հետ կոնֆլիկտի գնալու ցանկություն չունեն, իրենց մոտեցումն այն է, որ եկեղեցին բոլոր դեպքերում պետք է  կայսերինը կայսեր տա։ Սա հասկանալի մոտեցում է, բայց  «կայսերինը կայսերը» չի  կարելի դիտարկել առանց  «Աստծունը Աստծուն»։

Սրբազանը միաժամանակ նշեց, որ նրանք էլ անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին։

Հարցին՝  բացառո՞ւմ է, որ Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կարող  է միանալ Փաշինյանի նախաձեռնությանը,  Միքայել Սրբազանն ասաց. «Այո, բացառում եմ։ Թող լինի աջակից, բայց չի կարող ինքը գործել եկեղեցու դեմ։ Չի գործի»։

Ըստ Միքայել Սրբազանի, իշխանության նպատակն է ունենալ իրեն հնազանդ եկեղեցի. «Երբ որ իրենք իշխանության չէին, դժգոհում էին, որ  եկեղեցին պետք է հնազանդություն չցուցաբերի, հիմա հնազանդություն չի ցուցաբերում, էլի դժգոհ են»։ 

Սրբազանը նաև հայտարարեց. «Կաթողիկոսին  կարգալույծ անելու, Մայր Աթոռից դուրս հանելու ոչ մի միջոց իշխանությունը չունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլոր եպիսկոպոսներն անվերապահ աջակցում են Վեհափառ Հայրապետին, Վազգեն Սրբազանը թող լինի Փաշինյանի աջակից, բայց չի գործի եկեղեցու դեմ. Միքայել Սրբազան