ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Քաղաքական
19:47 27/06/2025
Հայաստան

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարություն է տարածել՝ Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի վրա ոստիկանության  ԱԱԾ-ի գրոհի վերաբերյալ, որում ասվում է․

«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder