Անկեղծ ասած, արդեն ամեն ինչ սպասելի է. Տեր Եսային՝ Կաթողիկոսին իշխանությունների կողմից ձերբակալելու մասին
Իրավունք
22:31 27/06/2025
Հայաստան

Անկեղծ ասած, արդեն ամեն ինչ սպասելի է. Տեր Եսային՝ Կաթողիկոսին իշխանությունների կողմից ձերբակալելու մասին

«Բնականաբար, բոլորիս համար մեծ ցավ է տեսնելը՝ մեր հայրենի իշխանություններն ինչքան կարող են իջնել ու ոտնահարել մեր ազգային սրբություննները, պետականությունը, այն արժեքները, որոնց մենք միշտ պայքարել ենք ու հաղթել»,-Քննչական կոմիտեի դիմաց ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով՝ Միքայել Սրբազանի դեմ անօրինական հետապնդում է հարուցվել և հույս հայտնեց, որ դատարանն արդար որոշում կկայացնի։

«Թեև հասկանալով մեր երկրում տիրող իրավիճակը, թե ինչպես է աշխատում դատական համակարգը»,- ասաց Տեր Եսայի քահան Արթենյանը։

պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումներին՝ քահան Արթենյանն ասաց, թե խայտառակ գրառումներ էին և «ամենապարզ պաշտոնյային ոչ վայել»։

«Ամոթ ու խայտառակություն, անթույլատրելի է այս բառապաշարով, այս ոճով արտահայտվելը։ Եկեղեցին այս լեզվով չի խոսում»,-ասաց Տեր Եսայի քահան Արթենյանը։

Պատասխանելով հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ նույն ոճով կրկին Վեհարան մուտք կգործեն և կփորձեն այս անգամ էլ Հայոց Կաթողիկոսին բերման ենթարկել, քահան Արթենյանն ասաց. «Անկեղծ ասած, արդեն ամեն ինչ սպասելի է։ Այսօրվա տեսարանից հետո ամեն ինչ սպասելի է։ Կանխատեսումներ չեմ կարող անել, բայց մենք պատրաստ ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder