ԵՊՀ-ում Փաշինյանն ասել է՝ հանձնարարել է տեղեկություններ հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ. Թաթոյան
Քաղաքական
11:37 28/06/2025
Հայաստան

ԵՊՀ-ում Փաշինյանն ասել է՝ հանձնարարել է տեղեկություններ հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ. Թաթոյան

«Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարում է, սպառնում է նաև, կա հրապարակված ու չհերքված ինֆորմացիա, որ իրավապահ մարմիններին հանձնարարված է եկեղեցականների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել»,- գիշերը դատարանի մոտ լրագրողների հետ զրուցում ասել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա հստակեցրել է, որ ԵՊՀ-ում Փաշինյանի հետ հանդիպումից հետո ներկաներն էին հրապարակել ինֆորմացիա, որ հանձնարարել է հատուկ մարմիններին հավաքել տեղեկաություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ դա հավաքագրվել է քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով ինչ-որ մի պահի օգտագործելու համար՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից»,- ասաց Թաթոյանը։

Նրա գնահատմամբ, եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։

«Շատ ակնհայտ է, որ վարչապետը քաղաքական հրահանգներով ուղղորդում է իրավապահների գործողությունները։ Նա անթաքույց դա ցույց է տալիս։ Սրանք իրավական գործընթացներ կոչելը դժվար է, դրդապատճառներն ամբողջովին քաղաքական են»,- ասաց Արման Թաթոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵՊՀ-ում Փաշինյանն ասել է՝ հանձնարարել է տեղեկություններ հավաքել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ. Թաթոյան