Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է Արշակ Սրբազանի դեմ եւս քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
Արդեն երկու օր է՝ փորձում ենք դատախազությունից ճշտել, թե արդյոք քրեական վարույթ կա նախաձեռնված, սակայն դատախազությունից խուսափել են պատասխանել. երեկ ասել են, որ մեկնաբանություն չունեն, իսկ այսօր արդեն առաջարկել են դիմել գրավոր հարցմամբ։
Այլ խոսքով՝ դատախազությունն էլ դեռ չգիտի, թե ինչ հրահանգ կստանա։
Նշենք, որ երեկ նույն հարցին բանավոր բացասական պատասխան էր տրվել։