Սամվել Կարապետյանը մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և սփյուռքում. «Միջազգային էներգետիկ կորպորացիա»
Հասարակություն
12:12 28/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և սփյուռքում. «Միջազգային էներգետիկ կորպորացիա»

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ընկերության սեփականատեր, գործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանին։

«Սամվել Կարապետյանի անձնական ջանքերի շնորհիվ ստեղծվել են արտադրական և շինարարական ձեռնարկություններ, մատակարարման, առաքման և այլ կազմակերպություններ։

Կյանքի յուրաքանչյուր փուլում գրանցելով նոր հաջողություններ` Սամվել Կարապետյանը, որպես բացառիկ Հայրենասեր Հայորդի, մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և աշխարահասփյուռ հայկական օջախներում լուռ իրականացնելով մեծածավալ բարեգործություններ և նվիրատվություններ։

Վստահ ենք, որ Սամվել Կարապետյանը պատվով կհաղթահարի այս փորձությունը և շատ շուտով կվերադառնա իր բնույթին համապատասխան իր առաքելությունը շարունակելու»,- աջակցության վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի ֆեյսբուքյան էջում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը մշտապես իր ուշադրության և հոգածության կենտրոնում է պահել հայրենակիցներին` Հայրենիքում և սփյուռքում. «Միջազգային էներգետիկ կորպորացիա»