Միքայել սրբազանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կմեկնարկի 02:30-ին
Իրավունք
00:46 28/06/2025
Հայաստան

Միքայել սրբազանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կմեկնարկի 02:30-ին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության քննման դատական նիստը հետաձգվել է, այն կշարունակվի ժամը 02.30–ին։ Այս մասին հայտնեց պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նշեց, որ նիստը նշանակված էր ժամը 24։00–ին, նյութերը ստացել ենք 23։59–ին, պետք էր հասցնել ծանոթանալ նյութերին և միջնորդությանը։

Հիշեցնենք, որ Սրբազանի կալանքի միջնորդությունը քննելու է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորը Մասիս Մելքոնյանն է։

«Երբևէ չեմ կարծում, որ Մասիս Մելքոնյանն ի վիճակի է արդար որոշում կայացնել, հատուկ տվել են իրեն, որ հանրության ազդեցությունն էլ չգործի իր վրա»,- ասաց փաստաբանը։ 

Նա նշեց, որ Մասիս Մելքոնյանի ընտրությունը չի կարող պատահականություն լինել, նրա համար իրավական փաստարկները կարևոր չեն։ 

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել սրբազանի խափանման միջոցի հարցով դատական նիստը կմեկնարկի 02:30-ին